Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 24-ին` ժամը 03։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցում այրվում են մալուխներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։50-ին, մարվել՝ 05։03-ին։ Այրվել է էլեկտրական ենթակայանը (մոտ 40 քմ)՝ գույքով։