Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը

Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։

Տղամարդկանց հավաքականը գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ ընդլայնված կազմով է նախապատրաստվում հունիսի 16-20-ը Ծաղկաձորում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումներին, իսկ կանանց թիմը մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Սան Մարինոյում կայանալիք Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։ Մարզումային հերթական օրվան ներկա է եղել նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։ 
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում տարվա կարևորագույն մրցաշարին նախապատրաստվում են Միքայել Ավետիսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Ավետիք Ղազարյանը, Միքայել Ավանեսյանը, Դավիթ Պողոսյանն ու Սամվել Աղայանը։

Ինչպես հայտնում է ՀԹՖ մամուլի ծառայությունը՝ տղամարդկանց թիմի վերջնական կազմը կհրապարկվի մրցաշարի մեկնարկից օրեր առաջ, իսկ առաջիկա օրերին կհրապարակվի Հայաստանի կանանց հավաքականի կազմը, որը կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։

Leave a comment