Սերժ Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը: Նա իր ինստագրամյան էջում հանդես է եկել հաղորդագրությամբ:
«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես թե ինչ-որ շփոթմունք կա այս հարցի շուրջ: Մենք մտածում էինք նվագել այս տարի՝ հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել՝ կազմակերպչական և ժամանակային որոշ մարտահրավերների պատճառով: Մենք հայտարարություն կտարածենք, երբ նոր ամսաթիվ ունենանք: Շնորհակալություն»,-գրել է երաժիշտը:
Նշենք, որ SOAD-ի՝ հուլիսին կայանալիք երևանյան համերգի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը նրան դիմել էր՝ խմբին Հայաստան հրավիրելու խնդրանքով: Փաշինյանն ասել էր, որ համերգը տեղի է ունենալու հուլիսին՝ Հանրապետության հրապարակում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: