«Բողոքարկման հիմքեր տեսնում ենք»․ Արամ Օրբելյանը՝ Անդրանիկ Թևանյանի կալանքի մասին

«Պարոն Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացներին ներկայացուցիչների միջոցով»,- «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին 2 ամսով կալանավորելու՝ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ բողոքարկման հիմքեր տեսնում են և մյուս շաբաթվա սկզբին կբողոքարկեն։

Ըստ նրա՝ բացի հիմնավոր կասկածի կտորից, որը ֆիքսել են, որ նյութերում չկա, պետական գաղտնիք, հետո դրա վրա հղում չկա, նաև այն հիմքերը, որ կարող է Անդրանիկ Թևանյանը թաքնվել, խուսափել, այլ հանցագործություն կատարել, չեն կարող լինել․ «Այն փաստը, որ նա հաճախ եղել է արտերկրում, չի կարող պատճառ լինել նման կասկածի համար։ Հիմա ընտրությունների վերջին փուլն է։ Ամբողջ գործընթացը նրա համար է, որ Անդրանիկ Թևանյանի՝ ընտրական գործընթացներին մասնակցությունը հնարավորինս սահմանափակեն։ Եթե թաքնվեր, չէր մասնակցի։ Կալանքը, տնային կալանքը, վարչական վերահսկողությունը չպետք է կիրառվեր, որ ընտրական գործընթացը չխաթարվեր։ Սա ուղղակիորեն հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը։ Երբ քաղաքական ուժի երկրորդ համարը, ըստ էության ուղղակի հրահանգով քաղաքական մրցակցի՝ գործող իշխանության կողմից ենթարկվում է ազատազրկման և սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, դրանով իսկ խաթարվում է ընդհանուր առմամբ ընտրությունների բնականոն ընթացքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment