Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«2019-ին երբ հայտարարում էի, թե Նիկոլը Գավառում ասել է Արցախը պատերազմով հանձնելու գործարքի մասին, մարդիկ խուլ էին ձևանում՝ լսելով ու հավատալով միայն Նիկոլին։
Պատերազմից հետո՝ 2021-ին, երբ հիշեցնում էի այդ մասին, շատերը ինձ մեղադրում էին, թե ինչու ավելի շուտ չեմ ասել, որ իրենք թույլ չտային այդպիսի հանցանք։
Հետո արդեն մարդիկ սկսեցին կասկածել, թե չէր կարող այդպիսի գործարք լինել, քանի որ Նիկոլն ասում է, թե նախկիններն են հանձնել Արցախը։
Ահա, դիտեք տեսանյութը, որում 2021-2026 թվականների հայտարարություններն են նույն երևույթի մասին»։