Լարված պրոցեսներ կլինեն, եթե Փաշինյանը վերընտրվեց, արդար ճանապարհով նա չի մնա, ժողովուրդն իր հետ չէ

Իշխանությունը դիմում է բրուտալ միջոցների, գործ է կարում, ձերբակալում, նրանց ջղաձգումները կապված են մոտալուտ պարտության հետ: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:

«Ողբերգություն է, երբ պետական լծակներին է հասնում հեղափոխություն արած մարդը, նա վերածվում է դիկտատորի: Փաշինյանը հիմա պետք է իր կաբինետում նստեր, հաշվետվություն տար իր արածների համար, ոչ թե պիկապների վրա խոսար, փողոցները ընկներ, սա ֆարս է, նույն գետը երկու անգամ չեն մտնում: Եթե Փաշինյանը մնա, լարված պրոցեսներ են լինելու, նա չի կարող արդար ճանապարհով վերընտրվել, ժողովուրդն իր հետ չէ»,-մեկնաբանեց Գալստյանը:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a comment