Հասարակություն
23.05.2026 | 19:33
Մայիսի 22-ին՝ ժամը 17։14-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին հարակից դաշտերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, իսկ ուղևորներից մեկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն, ուղեկցել իրեն տեղափոխող տրանսպորտային միջոց, այնուհետև արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան։