Զելենսկին կարող է գալ մեր երկիր, Պուտինը` ոչ. Քոչարյանը քննադատեց ՀՀ իշխանության քայլերը

https://arm.sputniknews.ru/20260523/zelenskin-karvogh-e-gal-mer-erkir-putiny-voch-qvocharjany-qnnadatec-hh-ishkhanutjan-qajlery-102538148.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308457_0:261:1200:1161_1920x0_80_0_0_1ead700c400eab9851eb224bfbc211a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, միջազգային քրեական դատարան (մքդ), վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի

հայաստան, ռոբերտ քոչարյան, միջազգային քրեական դատարան (մքդ), վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի

Բաժանորդագրվել

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` կան կոնվենցիաներ, որոնց մեր երկիրն իսկապես չպետք է միանար։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանը միջազգային մի համաձայնագրի է միացել` Միջազգային քրեական դատարանի, որի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող գալ մեր երկիր, սակայն փոխարենը գալիս է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեցի ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռորբերտ Քոչարյանը։

«Ուրեմն Զելենսկին կարող է գալ, ՌԴ նախագահը չի կարող գալ։ Լավ, բարեկամ երկրի, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է քո ժողովրդի 80 տոկոսի բարեկեցության մի զգալի մասը, ո՞նց եք նման բաներ անում։ Ու մտածում եք, որ սա հետևանքներ չի՞ կարող ունենալ։ Իհարկե, ունենալու է և՛ քո անվտանգության, և՛ քո տնտեսական հարցերի վրա։ Ես կարծում եմ, որ այդ ամբողջ շղթան պետք է վերանայվի»,– հայտարարեց նա։

Ըստ Քոչարյանի` կան կոնվենցիաներ, որոնց մեր երկիրն իսկապես չպետք է միանար։ Նրա խոսքով` բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնց անգամ ԱՄՆ–ն չի միացել, սակայն մենք, առաջ ընկած, որտեղ ով ինչ կոնվենցիայի միանում է, մենք էլ ենք միանում։

Հիշեցնենք` Հայաստանը 2024 թ. փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:

Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել:

Leave a comment