Երևանում բենզալցակայանի գործունեություն է կասեցվել հայտնաբերված խախտումների պատճառով

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում բենզալցակայանի գործունեություն է կասեցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող Եղվարդի խճ․, 115 հասցեում գտնվող «ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ։


Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի և ավտոմոբիլային բենզինի 3 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։


«Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 


 

Leave a comment