Այս տեսանյութը որևէ «Մատրոշկա» օպերացիա չէր կարող հորինել․ սա հենց ինքը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանն է՝ սեփական անձով․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում գրել է․

Վերջին օրերին տեղի ունեցավ հերթական հզոր տեղեկատվական արտահոսքը՝ ներկայացված իբրև թե EUvsDisinfo-ի «հետաքննություն»։

«Արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանը դարձել է ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախ՝ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հետազոտողների տվյալներով՝ արշավը մեկնարկել է մարտի սկզբին՝ «Մատրոշկա» ծրագրի շրջանակում․ սա պրոկրեմլյան ապատեղեկատվական գործողություն է, որի ընթացքում ավելի ու ավելի հաճախ կիրառվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Բոթ-ցանցեր ուսումնասիրող Antibot4Navalny խումբը հայտնել է, որ հայտնաբերել է ավելի քան մեկ տասնյակ կեղծ տեսանյութեր՝ Փաշինյանի մասնակցությամբ…»։

Այսպես ասած՝ պատասխանատվությամբ հայտարարում եմ․ այս տեսանյութը որևէ «Մատրոշկա» օպերացիա չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել՝ իբր կիրառված ԱԲ տեխնոլոգիաների կամ բոթ-ցանցերի մասին պատմություններից։

Սա հենց ինքը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանն է՝ սեփական անձով։

Ուստի դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը։

P.S. Կարելի է դիտել թե՛ ձայնով, թե՛ առանց ձայնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment