Ռուսաստանը դադարեցնում է Հայաստանից «ցածրորակ ալկոհոլի վաճառքը»

Ռոսպոտրեբնադզորը (Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) հայտնաբերել է Հայաստանում արտադրվող ցածրորակ ալկոհոլային խմիչքներ և կասեցրել դրանց վաճառքը ներքին շուկայում, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքների վաճառքը կանխելու համար մանրածախ առևտրականներին ու ներմուծողներին տեղեկացվել է վաճառքի կասեցման ու ցածրորակ ալկոհոլային խմիչքների՝ Հայաստանից դուրսբերման մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Խոսքը վերաբերում է «Վեդի Ալկո»-ին, «Աբովյանի կոնյակի գործարան»-ին և ««Շահնազարյան» գինու և կոնյակի տուն»-ին։

Leave a comment