«Ա1+». Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Արևելյան և Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի փոխանցմամբ՝ IRI-ի Անալիտիկ ուսումնասիրությունների կենտրոնի կողմից անցկացված հանրապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայերը, ընդհանուր առմամբ, վստահ են՝ սպասվող խորհրդարանական ընտրությունները լինելու են ազատ և արդար, և շարունակում են աջակցել եվրոպական ինտեգրմանը։
Հարցվածների 71%-ը կարծում է, որ ընտրությունները լինելու են ազատ և արդար։ Մասնավորապես՝ 34%-ը վստահ է, որ ընտրությունները «միանշանակ ազատ ու արդար» կլինեն, իսկ 37%-ը կարծում է, որ դրանք «հավանաբար» այդպիսին կլինեն։
Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ շարունակվում է հետաքրքրությունը Հայաստանի և Եվրոպական Միության (ԵՄ) հարաբերությունների նկատմամբ։ Հարցվածների մոտավորապես երեք քառորդն աջակցում է Հայաստանի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին, որոնցից 38%-ը դա անվիճելիորեն դրական է համարում, իսկ 37%-ը՝ հիմնականում դրական։
Հանրային կարծիքը երկրի շարժման ուղղության մասին բարելավվել է տարվա սկզբի համեմատ։ Հարցվածների մեծամասնությունը՝ 61%-ը, կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, մինչդեռ փետրվարին այսպիսի կարծիք ուներ 50%-ը։
IRI-ն հրապարակել է հայ քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ վստահության վերաբերյալ հարցման արդյունքները։
Նիկոլ Փաշինյան – 29%
Սամվել Կարապետյան – 8%
Արարատ Միրզոյան – 5%
Ռոբերտ Քոչարյան – 4%
Գագիկ Ծառուկյան – 3%
Ալեն Սիմոնյան – 3%
Արամ Սարգսյան – 3%
Գուրգեն Սիմոնյան – 2%
Արման Թաթոյան – 2%
Մյուսներ – 14%
Մասնակիցների 40%-ը նշել է, որ չի վստահում որևէ քաղաքական գործչի, մինչդեռ ևս 13%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։
IRI-ի հարցումներով ԱԺ ընտրություններում մարդիկ կքվեարկեին.
ՔՊ – 32%
Ուժեղ Հայաստան – 6%
«Հայաստան» դաշինք – 3%
Շնորհապետական կուս. – 2%
Բարգավաճ Հայաստան – 1%
Բոլորին դեմ – 1%
Միասնության թևեր – 1%
ԴՈԿ – 1%
Չկողմնորոշված – 23%
Պատասխանից հրաժարված – 21%։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: