Թաքնված շաքար պարունակող սննդամթերքը, մայոնեզը, արագ սնունդն ու վերամշակված սնունդն արագացնում են մաշկի ծերացումը, «Լենտա»-ին ասել է ընտանեկան բժիշկ Օքսանա Խամիցեւան։
Խամիցեւան վնասակար սննդամթերքների շարքում նշել է քաղցրավենիքն ու լիմոնադը։ «Շաքարը ակտիվացնում է գլիկացման գործընթացը, կապում է կոլագենի և էլաստինի մանրաթելերը՝ խաթարելով մաշկի վերականգնումը և հանգեցնելով կնճիռների», – ասել է մասնագետը։
Նա ընդգծել է, որ տրանս ճարպեր պարունակող սննդամթերքները, ինչպիսիք են մարգարինը, սոուսները և թխվածքները, նույնպես նպաստում են մաշկի ծերացմանը։ Այս նյութերը «նեղացնում են արյան անոթներն» ու խաթարում մաշկի սննդարար մատակարարումը։
Բժշկի խոսքով՝ վերամշակված սննդամթերքն ու վերամշակված միսը, ինչպիսիք է երշիկեղենը, վնասում են արյան անոթները և էպիդերմիսի միջբջջային կոլագենը։ Խամիցեւան նաև զգուշացրել է սուրճի վտանգների մասին։
«Մեկ կամ երկու բաժակ եփած սուրճը օգտակար է։ Սակայն մեծ քանակությունները հանգեցնում են ջրազրկման, և ջրազրկված մաշկն ավելի արագ է չորանում, կոլագենը դառնում է փխրուն ու հեշտությամբ վնասվում, և առաջանում են կնճիռներ», – նշել է նա։