https://arm.sputniknews.ru/20261029/hajastanic-em-minch-ors-dzuk-chi-artahanvel-turqian-khvostacel-e-bacel-tranzity-108661115.html
Հայաստանից ԵՄ մինչ օրս ձուկ չի արտահանվել. Թուրքիան խոստացել է «բացել տրանզիտը»
Հայաստանից ԵՄ մինչ օրս ձուկ չի արտահանվել. Թուրքիան խոստացել է «բացել տրանզիտը»
Sputnik Արմենիա
Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ թուրքական կողմը գործարարներին խոստացել է շատ արագ լուծել տարանցման հետ կապված խնդիրները։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T20:15+0400
2026-10-29T20:15+0400
2026-10-29T20:15+0400
ձուկ
արտահանում
եվրամիություն
հայաստան
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/04/40509099_0:13:1280:733_1920x0_80_0_0_df8cc24c82728d1692d5f6696f7766bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստան արտահանման հնարավորությունից զրկված հայաստանյան ձկնարտադրողներն առ այսօր ԵՄ երկրներ ձուկ չեն արտահանել. Sputnik Արմենիային հայտնեց «Մաքս ֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանը։ Նրա խոսքով` պատճառը տարանցման հետ կապված խոչընդոտներն են։Հոկտեմբերի 28-ին գործարարները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի, ԱԳՄԱ, ՏԿԵ նախարարությունների և Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։ Կարապետյանի խոսքով` իրենց խոստացել են շատ օպերատիվ լուծումներ գտնել։ ՍԱՏՄ–ն էլ խոստացել է հնարավորինս արագացնել փաստաթղթային ձևակերպումները` հաշվի առնելով այն փաստը, որ խոսքն արագ փչացող ապրանքի մասին է։«Օրինակ` Թուրքիայի հետ կապված խնդիրները մեծ են. տրանզիտը մինչև այսօր չեն բացել։ Մինչև հիմա մենք ձուկ չենք արտահանել ԵՄ երկրներ։ Ինքնաթիռով արտահանելը թանկ հաճույք է, իսկ մեքենայով արտահանելու համար տարանցման ճանապարհների հետ կապված խոչընդոտներ կան։ Մեքենայով ԵՄ հասնելու 2 ճանապարհ ունենք. կա՛մ պետք է Վրաստանից Սարփիով անցնենք Թուրքիա ու ցամաքով հասնենք Եվրոպա, կա՛մ պետք է Փոթիից կամ Բաթումիից լաստանավով ծովով հասնենք մինչև Ռումինիայի Կոնստանցա, կամ Բուլղարիայի Բուրգաս նավահանգիստ։ Լաստանավի հետ կապված խնդիր չկա, հիմա լաստանավը շատ ծանրաբեռնված չէ։ Մեքենաները Հայաստանում բարձվում, կապարակնքվում են ու ճանապարհին չեն բացվում։ Մեկ էլ արդեն պետք է Եվրոպայում բացվեն։ Մնում է միայն տարանցման հարցերը լուծվեն», – պատմեց մեր զրուցակիցը։Գործարարը նաև հայտնեց, որ բոլոր այդ խնդիրների մասին ՀՀ կառավարությունում տեղյակ են, խնդիրը քննարկել են COP-17-ի առիթով Հայաստան ժամանած Թուրքիայի պատվիրակության հետ։ Թուրքական կողմը ևս, Արմեն Կարապետյանին հասած տեղեկություններով, խոստացել է արագ լուծել տարանցման հետ կապված խնդիրները։Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումներից հետո մինչ այսօր, Արմեն Կարապետյանի խոսքով, ՀՀ–ից ձուկ արտահանվել է միայն ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ, Վրաստան և ԱՄԷ։Եթե Ռումինիայում տարանցման խնդիրները լուծում ստանան, ըստ գործարարի, հայաստանյան ձկնամթերքը հնարավոր է մուտք գործի նաև ուկրաինական շուկա։Հայ արտադրողների ու արտահանողների համար հիմնական թիրախները ԵՄ-ում Բելգիան, Գերմանիան ու Ռումինիան են։ Արմեն Կարապետյանը նշում է, որ այս երկրներում հայկական ձկնամթերքին ծանոթացել են, հավանել, և որոշակի գործարար կապեր արդեն հաստատվել են։Հայաստանում արտադրված ձկան ամբողջ պաշարը սպառելը հայ արտադրողների համար այս պահին դեռ անհասանելի նպատակ է։ Առաջնայինը արտադրությունը պահպանելն ու կուտակված պարտքերը մարելն է։ Կարապետյանը նշում է, որ ձկնաբուծարանները պահելու համար գործարարներից ոմանք ջրի, հոսանքի, աշխատավարձային պարտքեր են կուտակել, ոմանք անգամ իրենց անձնական գույքն են վաճառել։Հիշեցնենք` հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները՝ դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։ Կառավարության հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով՝ ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/04/40509099_32:0:1216:888_1920x0_80_0_0_f41f2a6cd84885ea45e13d8d7a1f62ed.jpg.webp
ձուկ, արտահանում, եվրամիություն, հայաստան, թուրքիա
ձուկ, արտահանում, եվրամիություն, հայաստան, թուրքիա
Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ թուրքական կողմը գործարարներին խոստացել է շատ արագ լուծել տարանցման հետ կապված խնդիրները։
Հոկտեմբերի 28-ին գործարարները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի, ԱԳՄԱ, ՏԿԵ նախարարությունների և Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։ Կարապետյանի խոսքով` իրենց խոստացել են շատ օպերատիվ լուծումներ գտնել։ ՍԱՏՄ–ն էլ խոստացել է հնարավորինս արագացնել փաստաթղթային ձևակերպումները` հաշվի առնելով այն փաստը, որ խոսքն արագ փչացող ապրանքի մասին է։
«Օրինակ` Թուրքիայի հետ կապված խնդիրները մեծ են. տրանզիտը մինչև այսօր չեն բացել։ Մինչև հիմա մենք ձուկ չենք արտահանել ԵՄ երկրներ։ Ինքնաթիռով արտահանելը թանկ հաճույք է, իսկ մեքենայով արտահանելու համար տարանցման ճանապարհների հետ կապված խոչընդոտներ կան։ Մեքենայով ԵՄ հասնելու 2 ճանապարհ ունենք. կա՛մ պետք է Վրաստանից Սարփիով անցնենք Թուրքիա ու ցամաքով հասնենք Եվրոպա, կա՛մ պետք է Փոթիից կամ Բաթումիից լաստանավով ծովով հասնենք մինչև Ռումինիայի Կոնստանցա, կամ Բուլղարիայի Բուրգաս նավահանգիստ։ Լաստանավի հետ կապված խնդիր չկա, հիմա լաստանավը շատ ծանրաբեռնված չէ։ Մեքենաները Հայաստանում բարձվում, կապարակնքվում են ու ճանապարհին չեն բացվում։ Մեկ էլ արդեն պետք է Եվրոպայում բացվեն։ Մնում է միայն տարանցման հարցերը լուծվեն», – պատմեց մեր զրուցակիցը։
Գործարարը նաև հայտնեց, որ բոլոր այդ խնդիրների մասին ՀՀ կառավարությունում տեղյակ են, խնդիրը քննարկել են COP-17-ի առիթով Հայաստան ժամանած Թուրքիայի պատվիրակության հետ։ Թուրքական կողմը ևս, Արմեն Կարապետյանին հասած տեղեկություններով, խոստացել է արագ լուծել տարանցման հետ կապված խնդիրները։
«Խոսք են տվել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եթե այդպես լինի, վաղը երևի արդեն կբարձենք առաջին մեքենան։ Մենք նույնիսկ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որ եթե ճանապարհին որևէ տեղ խնդիր լինի, ավելի արագ արձագանքենք, հերթով չզանգենք նախարարություններ կամ այլ պատասխանատու կառույցներ»,– նշեց մեր զրուցակիցը։
Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումներից հետո մինչ այսօր, Արմեն Կարապետյանի խոսքով, ՀՀ–ից ձուկ արտահանվել է միայն ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ, Վրաստան և ԱՄԷ։
Եթե Ռումինիայում տարանցման խնդիրները լուծում ստանան, ըստ գործարարի, հայաստանյան ձկնամթերքը հնարավոր է մուտք գործի նաև ուկրաինական շուկա։
Հայ արտադրողների ու արտահանողների համար հիմնական թիրախները ԵՄ-ում Բելգիան, Գերմանիան ու Ռումինիան են։
Արմեն Կարապետյանը նշում է, որ այս երկրներում հայկական ձկնամթերքին ծանոթացել են, հավանել, և որոշակի գործարար կապեր արդեն հաստատվել են։
Հայաստանում արտադրված ձկան ամբողջ պաշարը սպառելը հայ արտադրողների համար այս պահին դեռ անհասանելի նպատակ է։ Առաջնայինը արտադրությունը պահպանելն ու կուտակված պարտքերը մարելն է։ Կարապետյանը նշում է, որ ձկնաբուծարանները պահելու համար գործարարներից ոմանք ջրի, հոսանքի, աշխատավարձային պարտքեր են կուտակել, ոմանք անգամ իրենց անձնական գույքն են վաճառել։
«Հեշտ չի լինելու, բայց մենք կաշխատենք։ Կառավարության խոստացած սուբսիդիաներով հիմա մի քիչ ավելի հեշտ կլինի։ Մինչև նոր շուկաներում մեզ կճանաչեն։ Շատ դժվար է նոր շուկայում տեղ զբաղեցնելը։ Դրանից հետո, երբ մեզ արդեն ճանաչեն, կարող ենք գները մի փոքր վերանայել ու առանց սուբսիդիայի աշխատել»,– հույս է հայտնում գործարարը։