Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Կատարը կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն տալ Իրանի հետ դիվանագիտությանը, գրել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցի երկրները վախենում են, որ հակամարտության նոր փուլը կարող է անկայունացնել տարածաշրջանը և լուրջ վնաս հասցնել իրենց տնտեսություններին, այդ թվում՝ էներգետիկ շուկաներին և առևտրին։
Բայց այս երկրները միասնական դիրքորոշում չունեն Իրանի վրա ճնշման մակարդակի վերաբերյալ, բայց բոլորը համաձայն են, որ պետք է կանխել պատերազմի հետագա սրումը։