ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է «ՀՀ ՖՆ-ն՝ սովորող կազմակերպություն» ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է «ՀՀ ՖՆ-ն՝ սովորող կազմակերպություն» ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է Սլովենիայի Հանրապետության Ֆինանսների գերազանցության կենտրոնի (Center of Excellence in Finance) կողմից իրականացվող «ՀՀ ՖՆ-ն՝ սովորող կազմակերպություն» ծրագիրը, որի նպատակն է խթանել նախարարության աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացումն ու նպաստել կորպորատիվ մշակույթի կատարելագործմանը։

Ծրագրի շրջանակում Ֆինանսների գերազանցության կենտրոնի մասնագետները հանդիպել են նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ, ներկայացրել ծրագրի հիմնական ուղղություններն ու առաջիկա քայլերը, պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև իրականացրել խմբային աշխատանքներ։

ՀՀ ֆինանսների նախարարությունը կարևորում է Ֆինանսների գերազանցության կենտրոնի հետ համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական արդիականացմանն ու ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություն։

Leave a comment