Ասպիլիկուետան ավարտում է կարիերան

Իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հայտարարել է, որ կախում է խաղակոշիկները մրցաշրջանի ավարտին՝ ավարտելով 2 տասնամյակ տևած կարիերան։

36-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Օսասունա»-ում, «Օլիմպիկ Մարսել»-ում, «Չելսի»-ում, «Ատլետիկո Մադրիդ»-ում և «Սեւիլյա»-ում։

Նա 11 տարվա ընթացքում լոնդոնյան ակումբում անցկացրել է 508 խաղ և դարձել է առաջին խաղացողը, որը նրանց հետ նվաճել է բոլոր խոշոր գավաթները։

Նա նվաճել է Պրեմիեր լիգայի երկու տիտղոս, մեկ Անգլիայի գավաթ, մեկ Լիգայի գավաթ, մեկ Չեմպիոնների լիգա, երկու Եվրոպա լիգա, մեկ Սուպերգավաթ և մեկ ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնություն։ Նրա 13 խոշոր եզրափակիչ խաղերը «Չելսի»-ի կազմում նույնպես մնում են ակումբային ռեկորդ։ «Այս մրցաշրջանը կլինի իմ վերջինը որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Այսքան տարիներ իմ երազանքն իրականացնելուց հետո, ես զգում եմ, որ ժամանակն է նոր գլուխ սկսել իմ կյանքում», – հայտնել է Ասպիլիկուետան։

Leave a comment