Ermenihaber. Բաքվում գործող «Ավագների թուրքական միության» փոխնախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Էլնուր Էքթյուրքը հայտարարել է, թե որոշ շրջանակներ փորձում են վնասել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին՝ հատկապես հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման թեմայի շուրջ։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում իրականացվում են «կեղտոտ տեղեկատվական արշավներ», որոնց միջոցով տարածվում է այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանի շահերը չպետք է առաջնային լինեն։
Էլթուրքը նշել է, որ նման մոտեցումները հակասում են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին և կարող են վտանգել թուրք-ադրբեջանական համագործակցությունը։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր նախապայման է տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման համար:
Փորձագետը պնդել է նաև, թե իբր Հայաստանի սահմանադրությունում առկա են Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթներ, որոնք, ըստ նրա, պետք է փոփոխվեն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: