ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմտյան երկրները դիտարկում են Ռուսաստանի վրա ֆիզիկական հարձակման սցենարը։
Լավրովը հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Երրորդ ռեյխն իր դրոշների ներքո էր միավորել գրեթե ողջ Եվրոպան։
«Ճիշտ այդպես էլ հիմա՝ նացիզմի, ռևանշիզմի նույն դրոշների ներքո, ստեղծում են համաեվրոպական հարձակողական խումբ Ռուսաստանի դեմ։ Արդեն ոչ միայն հիբրիդային մեթոդներով, այլև մտածում են ֆիզիկական հարձակման մասին։ Իսկ այդ խմբի գլուխ է կարգվել ոչ թե Ադոլֆ Հիտլերը, այլ Վլադիմիր Զելենսկին՝ իր նացիստական կարգախոսներով»,- ասել է Լավրովը։