35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.05.2026 | 14:59

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 5 լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կտրականապես հերքում է ФСԲ-ի հետ որևէ առնչություն ունենալու մեղադրանքները․ ««Համենայն դեպս, ես 35 տարի, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ֆեԷսբեշնիկ չեմ տեսել: Դրա համար դա այնքան անլուրջ հարց է»։

Կարապետյանը The Insider-ի հետաքննությունը որակում է որպես պատվիրված «սև PR»: Նա պնդում է, որ իշխանության ներկայացուցիչները գումար են վճարել Լատվիայում գործող այդ «դեղին մամուլին»՝ նման նյութ հրապարակելու համար, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա սկզբնապես լուրջ չվերաբերվի դատական գործընթաց սկսելուն:

ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական The Insider-ի հրապարակած ծավալուն հետաքննության մեջ անվանական ներկայացված են Կրեմլի «հայկական ուղղությունը» համակարգող պաշտոնյաներն ու հատուկ ծառայությունների աշխատակից «դիվանագետները»։ Հոդվածում հիշատակվում են նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը։

Աշխատանքի վայրը՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն». ըստ պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ այսպիսի նշում է առկա «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment