https://arm.sputniknews.ru/20260522/ete-menq-tesanq-vor-hapky-petqakan-karujc-che-hetevutjunner-kanenq-samvel-karapetjan-102494434.html
Եթե մենք տեսանք, որ ՀԱՊԿ–ը պետքական կառույց չէ, հետևություններ կանենք․ Սամվել Կարապետյան
Եթե մենք տեսանք, որ ՀԱՊԿ–ը պետքական կառույց չէ, հետևություններ կանենք․ Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Կարապետյանը վստահ է՝ Ռուսաստանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T13:43+0400
2026-05-22T13:43+0400
2026-05-22T13:44+0400
հայաստան
սամվել կարապետյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102489690_0:0:1500:844_1920x0_80_0_0_11a456336bc19e96cedda0df64e95ae4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Եթե պարզվեց, որ 2022թ․ իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերել և հիմա էլ ՀՀ-ի համար պետքական, աշխատող կառույց չէ, ապա շատ կարճ ժամանակում համապատասխան հետևություններ կարվեն։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։Կարապետյանը հավելեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ո՞ր կառույցը կամ պետությունն է լինելու այլընտրանքը, որովհետև այս պահին այդ ընտրությունը չկա։«Վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է մեզ համար։ Մյուս պետությունների մասով այսքան վստահ չեմ կարող ասել, բայց կուսումնասիրենք, միգուցե մենք իրենցից ավելի շատ կարող ենք օգտվել։ Բայց չենք անելու էմոցիոնալ քայլեր, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար։ Ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու ենք, մեծամտություն չենք անելու»,- ասաց Կարապետյանը։Կարապետյանի խոսքով՝ իշխանության գալուց հետո անգամ Նիկոլ Փաշինյանից է հարցնելու, թե ինչն էր խնդիրը։ Նա վստահ է` Փաշինյանի սխալներից մեկն էլ այն էր, որ փորձառու մարդկանց չէր հարցնում, թե ինչպես պատերազմ վարել։Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է խորհրդակցել ՀՀ նախկին 3 նախագահների հետ (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, խմբ․)՝ Կարապետյանը նշեց՝ երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում՝ այո, իսկ տնտեսությանն ու դրա զարգացմանը վերաբերող հարցերում՝ ոչ։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102489690_240:0:1365:844_1920x0_80_0_0_4ee460499f210f8e51ded9994c316f87.jpg.webp
հայաստան, սամվել կարապետյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան
հայաստան, սամվել կարապետյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան
Կարապետյանը վստահ է՝ Ռուսաստանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Եթե պարզվեց, որ 2022թ․ իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերել և հիմա էլ ՀՀ-ի համար պետքական, աշխատող կառույց չէ, ապա շատ կարճ ժամանակում համապատասխան հետևություններ կարվեն։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Եթե տեսանք՝ անիմաստ կազմակերպություն է, իհարկե դուրս ենք գալու։ Բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ ՀԱՊԿ-ը անիմաստ կազմակերպություն է, արդեն քանի տարի է՝ գոռում են այդ մասին ու կարող են մեկ ստորագրությամբ դուրս գալ, պրծնել։ Բա ինչի՞ համար 4 տարի դուրս չեն գալիս։ Միգուցե իրենք չեն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, կամ Ալիևը, Էրդողանը թույլ չեն տալիս»,- ասաց Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իշխանության գալու դեպքում կփոխի՞ արդյոք ՀՀ-ի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, այսինքն՝ Հայաստանը կվերականգնի՞ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, թե՞ կազմակերպությունից դուրս գալու որոշում կկայացնի։
Կարապետյանը հավելեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ո՞ր կառույցը կամ պետությունն է լինելու այլընտրանքը, որովհետև այս պահին այդ ընտրությունը չկա։
«Վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է մեզ համար։ Մյուս պետությունների մասով այսքան վստահ չեմ կարող ասել, բայց կուսումնասիրենք, միգուցե մենք իրենցից ավելի շատ կարող ենք օգտվել։ Բայց չենք անելու էմոցիոնալ քայլեր, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար։ Ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու ենք, մեծամտություն չենք անելու»,- ասաց Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ իշխանության գալուց հետո անգամ Նիկոլ Փաշինյանից է հարցնելու, թե ինչն էր խնդիրը։ Նա վստահ է` Փաշինյանի սխալներից մեկն էլ այն էր, որ փորձառու մարդկանց չէր հարցնում, թե ինչպես պատերազմ վարել։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է խորհրդակցել ՀՀ նախկին 3 նախագահների հետ (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, խմբ․)՝ Կարապետյանը նշեց՝ երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում՝ այո, իսկ տնտեսությանն ու դրա զարգացմանը վերաբերող հարցերում՝ ոչ։