Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Վարդանյանը գրել է․
Մարդ ֆենոմենը.
Շատերն են փորձում հասկանալ Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը, իսկ ո՞րն է նրա ֆենոմենը:
Միգուցե՞ նա անթերի է. բնավ, նա նույնպես բոլորիս նման ունի թերություններ և սխալներ։
Միգուցե՞ նա ամենախելացին է. չեմ կարծում, իհարկե Փաշինյանը շատ գրագետ և խելացի մարդ է, բայց խելացի մարդիկ շատ կան։
Միգուցե՞ նա ամենահարուստն է. իհարկե այս վերջին միտքը նույնիսկ ծիծաղելի է, քանի որ բոլորին պարզ է, որ այդպես չէ։
Միգուցե՞ գերբնական ուժի տեր է. դա էլ քիչ հավանական է, քանի որ նա էլ բոլորի նման մսից ու արյունից է։
Բա այդ դեպքում ո՞րն է նրա ֆենոմենը.
Նրա ֆենոմենը հենց դրա մեջ է, որ նա չի տարբերվում մյուսներից, սովորական մարդ է, նա մեզնից մեկն է, իր բոլոր առավելություններով ու թերություններով, իր հաղթանակներով ու պարտություններով, իր հաջողություններով ու անհաջողություններով, նա մեզնից մեկն է, մեր Նիկոլն է, իսկ մենք նրանն ենք, այո ինչես ընտանիքի անդամներն են մտահոգ միմյանց համար և հոգ են տանում միմյանց նկատմամբ, նույնանման ամուր և անքակտելի կապ է հաստատված հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի միջև, փոխադարձ սեր և հարգանք կա հաստատված, վստահություն ու կարեկցանք կա հաստատված և դա է Նիկոլը ֆենոմենը, ֆենոմեն որի մասին կերազեին բազմաթիվ հայտնի ու անհայտ առաջնորդներ բազմաթիվ երկրներում։