Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է առնվազն 35 տարբեր նավ՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի շնորհիվ։
«Վերջին 24 ժամվա ընթացքում 35 նավեր, այդ թվում՝ նավթատարներ, կոնտեյներային նավեր և այլ առևտրային նավեր, թույլտվություն ստանալուց հետո անցել են Հորմուզի նեղուցով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի համակարգման և անվտանգության ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նշել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության պայմաններում Իրանի զինված ուժերը ստեղծել են անվտանգ ծովային ուղի նավագնացության և համաշխարհային առևտրի համար։