https://arm.sputniknews.ru/20260522/krasnvodari-erkramasum-ahabekchutjun-e-kankhvel-kievi-gvortsakal-e-dzerbakalvel-adts-102495069.html
Կրասնոդարի երկրամասում ահաբեկչություն է կանխվել, Կիևի գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ
Կրասնոդարի երկրամասում ահաբեկչություն է կանխվել, Կիևի գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Գործակալին ձերբակալել են այն պահին, երբ նա խոցման միջոցները տանում էր տեղադրման վայր։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T13:56+0400
2026-05-22T13:56+0400
2026-05-22T13:57+0400
ռուսաստան
կրասնոդար
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102492167_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2c1f3015e4f61fcb805f59d776b60d5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում ահաբեկչություն է կանխվել, Նովոռոսիյսկում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, որը մտադիր էր էներգետիկ օբյեկտ պայթեցնել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։«Նովոռոսիյսկ քաղաքում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, որը ՌԴ քաղաքացի է (2003 թվականին ծնված)։ Պարզվել է, որ Կրասնոդարի երկրամասի Սևերսկայայի շրջանի բնակիչը WhatsApp մեսենջերով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի պայթեցումն իրականացնելու համար՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկ սարք», – ասված է հաղորդագրության մեջ:Գործակալին ձերբակալել են, երբ նա խոցման միջոցները տանում էր տեղադրման վայր։Նովոռոսիյսկի 2 բնակիչ է կալանավորվել. նրանք տվյալներ են փոխանցել ուկրաինացի ահաբեկիչներին«Թաքստոցից առգրավվել է 2,5 կգ պայթուցիկի զանգվածով ֆուգասային գործողության ինքնաշեն սարք, ինչպես նաև հեռախոս, որում հայտնաբերվել է նրա նամակագրությունը հրահանգչի հետ, ինչով հաստատվում է հանցագործության կատարման նախապատրաստությունը», – նշել են ԱԴԾ-ում:Ուժայինները հայտնել են, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներով (ահաբեկչության նախապատրաստում, ապօրինի կերպով պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ձեռքբերում, հանձնում, իրացում, պահում, փոխադրում, առաքում կամ կրում, ինչպես նաև պետական դավաճանություն): Գերատեսչությունը հայտնել է, որ ձերբակալվածն ընդունել է մեղքը և համագործակցում է իրավապահների հետ։ԱԴԾ-ն ձերբակալել է Վորոնեժի շրջանի զորամասում ԱԹՍ պայթեցրած երկու օտարերկրացու
կրասնոդար
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102492167_244:0:1684:1080_1920x0_80_0_0_f15d542d8785128b3148c33b871dd652.jpg.webp
ռուսաստան, կրասնոդար, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео
ռուսաստան, կրասնոդար, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео
Գործակալին ձերբակալել են այն պահին, երբ նա խոցման միջոցները տանում էր տեղադրման վայր։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում ահաբեկչություն է կանխվել, Նովոռոսիյսկում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, որը մտադիր էր էներգետիկ օբյեկտ պայթեցնել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
«Նովոռոսիյսկ քաղաքում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, որը ՌԴ քաղաքացի է (2003 թվականին ծնված)։ Պարզվել է, որ Կրասնոդարի երկրամասի Սևերսկայայի շրջանի բնակիչը WhatsApp մեսենջերով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի պայթեցումն իրականացնելու համար՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկ սարք», – ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալին ձերբակալել են, երբ նա խոցման միջոցները տանում էր տեղադրման վայր։
«Թաքստոցից առգրավվել է 2,5 կգ պայթուցիկի զանգվածով ֆուգասային գործողության ինքնաշեն սարք, ինչպես նաև հեռախոս, որում հայտնաբերվել է նրա նամակագրությունը հրահանգչի հետ, ինչով հաստատվում է հանցագործության կատարման նախապատրաստությունը», – նշել են ԱԴԾ-ում:
Ուժայինները հայտնել են, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներով (ահաբեկչության նախապատրաստում, ապօրինի կերպով պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ձեռքբերում, հանձնում, իրացում, պահում, փոխադրում, առաքում կամ կրում, ինչպես նաև պետական դավաճանություն): Գերատեսչությունը հայտնել է, որ ձերբակալվածն ընդունել է մեղքը և համագործակցում է իրավապահների հետ։