«Համահայկական ճակատ»-ի ուղերձը` Կոմանդոսի ծննդյան կապակցությամբ



Քաղաքականություն



Այսօր լեգենդար Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։

Մարդ, ով իր գիտելիքներով, փորձով և անսահման նվիրվածությամբ կանգնեց մեր հաղթանակների ակունքներում։

1992 թվականի մայիսին նրա ղեկավարությամբ իրականացվեց Շուշիի ազատագրման «Հարսանիքը լեռներում» ռազմագործողությունը, որը մինչ օրս ուսումնասիրվում է որպես համարձակության, ճշգրիտ պլանավորման և ռազմական արվեստի բացառիկ օրինակ։ Թշնամու վերահսկողության տակ գտնվող բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր ռմբակոծվում էր Ստեփանակերտը, ազատագրվեց` փոխելով պատերազմի ընթացքն ու վերականգնելով հաղթանակի հավատը։

Շնորհավոր ծնունդդ, լեգենդար հրամանատար։

Փա՛ռք Կոմանդոսին։

Փա՛ռք Շուշին ազատագրողներին։

Փա՛ռք հայ զինվորականին։





Leave a comment