Քաղաքականություն
22.05.2026 | 12:48
Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկի մարզի Ստարոբիլսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը, ենթադրաբար, լուրջ վնաս է հասցրել քոլեջի շենքին և հանրակացարանին։ Հարձակման հետևանքով վիրավորել է առնվազն 35 մարդ։ Current time-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի կողմից նշանակված Լուգանսկի իշխանությունները:
Տուժածներին թվի վերաբերյալ անկախ տվյալներ չկան։
Ռուսաստանի կառավարության կողմից նշանակված Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը գրել է, որ շենքում 86 մարդ է եղել, հիմնականում՝ 14-ից 18 տարեկան դեռահասներ։
Ըստ տեղեկությունների՝ փլատակներից, որտեղ դեռ կարող են մարդիկ լինել, դուրս է բերվել երեք մարդ։ Նա նաև հայտնել է Ստարոբիլսկում վարչական շենքերի, խանութների և մասնավոր տների վնասների մասին, իսկ քոլեջի շենքից դուրս մեկ մարդ վիրավորվել է։
Ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանել ռուսական կողմի հաղորդագրությունները: Exilenova+ ալիքը հրապարակել է ավերված շենքերի լուսանկարներ՝ նշելով, որ դրանք քաղաքում տեղի ունեցած «պայթյունների արդյունք» են:
Փրկարարներն ուսումնական հաստատության փլատակներից դուրս են բերել մեկ զոհի, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի