ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Նա փոքրիկ ստախոս է, խաբում է բոլորին, ինքը ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, ուրիշ տեղ ուժ չունի։ Այս մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ ի պատասխան 24News.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Նարեկ Գալստյանի հարցին։
«Ընդհանրապես ո՞ւմ են ճնշում, ճնշում են թույլերին, դրանից է ամեն ինչ սկսվում: Բոլոր պետություններն էլ միշտ հարձակվում են, երբ տեսնում են՝ մյուս պետության ղեկավարը ճիշտ քաղաքականություն չի վարում, վախկոտ է, թույլ է, ոչնչի ընդունակ չէ, իսկ այս մարդը արդեն երեք անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող քաղաքական գործիչ է, որ ինքը վախկոտ է, ինքը ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, մյուս բոլոր տեղերում նա ոչ մի ուժ չունի։ Բոլոր գերտերությունների հետ, գլխավոր դաշնակիցների հետ փչացրել է հարաբերությունները, ոչ մի տեղից աջակցություն, սպասելիք չունի։ Նա փոքրիկ ստախոս է, խաբում է բոլորին, խաբում է մեր ժողովրդին, մենք պետք է դա հասկանանք: Արդեն ժամանակն է, որ ժողովուրդը դա հասկանա: Նա չարիք է բերում մեր երկրի գլխին, 300 հազար ադրբեջանցի է բերում մեր երկրի գլխին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ