ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գրասենյակն ու տունը։