Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում մայիսի 22-26-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 22-23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում մայիսի 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։