Հիրոսիմայի պրեֆեկտուրայի Հացուկայիչի քաղաքի Միյաջիմա ճապոնական կղզում Դաիշոին տաճարը մեծամասամբ ավերվել է հրդեհի պատճառով, գրել են ԶԼՄ-ները։
Կրակը կլանել է պատմական Ռեյկադո դահլիճը, որտեղ, ըստ ավանդության, սրբազան կրակն անընդհատ այրվել է ավելի քան տասներկու դար։
Ավանդույթի համաձայն, «անմար կրակը» առաջին անգամ վառվել է բուդդայական վանականի կողմից 806 թվականին։ Ավելի ուշ այն օգտագործվել է Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիրում Հավերժական կրակը վառելու համար, որը նվիրված է 1945 թվականի ատոմային ռմբակոծության զոհերին։
Իշխանությունները կասկածում են, որ հրդեհը պատճառը կարող է լինել հենց ներսում վառվող կրակը, բայց ոստիկանությունը դեռևս հետաքննություն է վարում։ Սրբազան կրակը փրկվել և տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ այն շարունակում է այրվել։
Հրդեհն առաջին անգամ նկատվել է չորեքշաբթի՝ մայիսի 20-ի առավոտյան։ Դեպքի վայրից կադրերում երևում են փայտե գերաններ, որոնք փլուզվում են Միսեն լեռան անտառի մեջ, որտեղ գտնվում է տաճարը։ Դահլիճը արագորեն բռնկվել է կրակի մեջ, որը տարածվել է շրջակա ծառերի վրա։ Հրշեջներին վերջապես հաջողվեց զսպել կրակը, որը հետո տարածվեց մոտակա անտառում: Միայն հաջորդ օրը այն լիովին մարվեց: Վիրավորներ չկային։
Ռեյկադո դահլիճը դարերի ընթացքում բազմաթիվ հրդեհների և բնական աղետների է ենթարկվել, այդ թվում՝ 2005 թվականին, երբ կառույցը ավերվել էր մեկ այլ հրդեհի պատճառով: Այն վերակառուցվել էր հաջորդ տարի՝ պահպանելու և՛ պատմական շենքը, և՛ հավերժական կրակը: Հետաքննիչները եզրակացրեցլ էին, որ հրդեհն առաջացել է դահլիճի ներսում ծխացող փայտից և այլ դյուրավառ նյութերից: