Թևանյանի շուրջ իրավական զարգացումները նախընտրական բնույթ ունեն. Հակոբ Բադալյան

https://arm.sputniknews.ru/20260522/tevanjani-shurj-iravakan-zargacumnery-nakhyntrakan-bnujt-unen-hakvob-badaljan-102482091.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102482500_235:0:1323:816_1920x0_80_0_0_8f64afbc21ea3b5e9dab1e7964faa4d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անդրանիկ թևանյան, հակոբ բադալյան, ազգային ժողովի ընտրություններ

անդրանիկ թևանյան, հակոբ բադալյան, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ ընտրապայքարը մեղմ ասած անհավասար է, և ընդդիմության միակ տակտիկական քայլը պետք է լինի այդ անհավասարության դրսևորումներն իր օգտին շրջելը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի շուրջ ծավալվող իրավական զարգացումները քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կապում է բացառապես նախընտրական գործընթացների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում։

Նա փորձում է պարզել՝ այս իրավիճակից ով է դուրս գալու քաղաքական շահաբաժիններով։

«Միաժամանակ «կասկածելի» է, թե հատկապես ի՞նչ էֆեկտ է դա ունենալու: Ավելի շուտ՝ ո՞ւմ համար է դա ունենալու ավելի մեծ էֆեկտ: Էֆեկտ ունենալու է այդ գործողության ակնհայտ քաղաքական ցուցումը տված վարչապետ Փաշինյանի՞, թե՞ այդ գործողության թիրախում հայտնված ուժի՝ Թևանյանի, նրա առաջնորդած «Մայր Հայաստան» կուսակցության կամ ԲՀԿ-ի համար, որի ծրագրային ներառումով է «Մայր Հայաստանը» ներգրավված խորհրդարանի ընտրության պրոցեսին»,– գրել է նա։

Միևնույն ժամանակ Բադալյանը նշել է, որ գործող իշխանության կողմից վարչական ու իրավական գործիքների կիրառումն ընտրարշավի փուլում կանխատեսելի էր, և հավասար պայմանների մասին պատկերացումները չափից դուրս միամիտ կլինեին։

«Իհարկե ավելորդ է խոսել այն մասին, որ ընտրապայքարը, մեղմ ասած, անհավասար է: Մտածել, թե այն լինելու էր հավասար և Նիկոլ Փաշինյանը չէր օգտագործելու իշխանության լծակները, մեղմ ասած, կլիներ չափից դուրս միամիտ: Հետևաբար իրավիճակը հանգում է այն կետին, թե ընդդիմությունը որքանով է կարողանալու հմուտ լինել այդ անհավասարության դրսևորումներն իր օգտին շրջելու հարցում: Իսկ դա իհարկե քաղաքականության արվեստի կարևոր հատկանիշներից է»,– շարունակել է Բադալյանը։

Ամփոփելով միտքը՝ վերլուծաբանն ընդգծել է, որ իշխանության կողմից կիրառվող այս ճնշումները բացառել կամ ամբողջությամբ կանգնեցնել հնարավոր չէ։ Հետևաբար, ըստ նրա, ընդդիմադիր ուժերի միակ տակտիկական քայլը պետք է լինի հարվածը սեփական էներգիայի վերածելն ու իշխանության հաշվարկները տապալելը։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Leave a comment