https://arm.sputniknews.ru/20261113/kremlum-khvosel-en-ukrainaji-harcvov-banakcutjunneri-dzevachapi-hnaravvor-yndlajnman-masin-109315212.html
Կրեմլում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի հնարավոր ընդլայնման մասին
Կրեմլում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի հնարավոր ընդլայնման մասին
Sputnik Արմենիա
Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը: 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T15:31+0400
2026-11-13T15:31+0400
2026-11-13T15:31+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
ռուսաստան
ամն
բանակցություններ
եվրոպա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_b0b551c1490a82152acfc1e7e525f5e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով եվրոպական ներկայացուցիչների հետ երկխոսության, եթե նրանք ունեն համապատասխան լիազորություններ և իսկապես շահագրգռված են խաղաղ գործընթացով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել բանակցությունների ձևաչափի ընդլայնումը, սակայն նախ պետք է հասկանալ, թե եվրոպական երկրները որքանով են պատրաստ աջակցել խաղաղ կարգավորմանը:Նա նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում կարող է որոշում կայացնել նոր եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմի ընդլայնման մասին:Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը: Ռուսաստանի նախագահն այն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի բանակը վերահսկում է քաղաքը և պատրաստ է ապահովել առաքելության անվտանգությունը, որն առաջարկվում է իրականացնել Ալյոշկիի օրինակով:Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անկեղծորեն շահագրգռված է այդ նախաձեռնության իրականացմամբ՝ հիշեցնելով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դերը նման մարդասիրական գործողության կազմակերպման հարցում։Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հերքել է Կիևի ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող է առաքելությունն օգտագործել զրահատեխնիկա տեղափոխելու կամ զինծառայողներին ռոտացիայի ենթարկելու համար:ՌԴ զորքի ռոտացիայի մասին Կիևի մտավախությունների մասով Պեսկովը հայտարարել է, որ դրանք իրականում նշանակում են Կոնստանտինովկայի նկատմամբ ռուսական վերահսկողության ճանաչում:Հիշեցնենք, որ Պուտինի բանակցությունները Ուիթկոֆի և Քուշների հետ տեղի են ունեցել Կրեմլում նախօրեին և տևել են մոտ երկուսուկես ժամ: ԱՄՆ-ի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո:
ուկրաինա
ամն
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություններ, եվրոպա
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություններ, եվրոպա
Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով եվրոպական ներկայացուցիչների հետ երկխոսության, եթե նրանք ունեն համապատասխան լիազորություններ և իսկապես շահագրգռված են խաղաղ գործընթացով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել բանակցությունների ձևաչափի ընդլայնումը, սակայն նախ պետք է հասկանալ, թե եվրոպական երկրները որքանով են պատրաստ աջակցել խաղաղ կարգավորմանը:
«Եթե իսկապես եվրոպացիներն ունեն մեկը, ով խոսելու որևէ լիազորություն ունի, եթե եվրոպացիներն իսկապես ցանկություն ունեն, ապա, իհարկե, մենք պատրաստ կլինենք խոսել նրանց հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում կարող է որոշում կայացնել նոր եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմի ընդլայնման մասին:
Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը: Ռուսաստանի նախագահն այն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի բանակը վերահսկում է քաղաքը և պատրաստ է ապահովել առաքելության անվտանգությունը, որն առաջարկվում է իրականացնել Ալյոշկիի օրինակով:
Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անկեղծորեն շահագրգռված է այդ նախաձեռնության իրականացմամբ՝ հիշեցնելով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դերը նման մարդասիրական գործողության կազմակերպման հարցում։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հերքել է Կիևի ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող է առաքելությունն օգտագործել զրահատեխնիկա տեղափոխելու կամ զինծառայողներին ռոտացիայի ենթարկելու համար:
Նրա խոսքով՝ տեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին հայտարարությունները ոչ մի քննադատության չեն դիմանում, քանի որ նման տեղաշարժերին կարելի է հետևել արբանյակների, անօդաչուների և դիտարկման այլ միջոցների օգնությամբ:
ՌԴ զորքի ռոտացիայի մասին Կիևի մտավախությունների մասով Պեսկովը հայտարարել է, որ դրանք իրականում նշանակում են Կոնստանտինովկայի նկատմամբ ռուսական վերահսկողության ճանաչում:
Հիշեցնենք, որ Պուտինի բանակցությունները Ուիթկոֆի և Քուշների հետ տեղի են ունեցել Կրեմլում նախօրեին և տևել են մոտ երկուսուկես ժամ: ԱՄՆ-ի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո: