ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սպասարկման սարքավորումների և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքը օտարերկրյա ռազմական ընկերություններին՝ 108,1 միլիոն դոլարի չափով։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ, գրում է BBC-ին ռուսական ծառայությունը։

«Այս վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ ամրապնդելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության շարժիչ ուժ է»,- ընդգծել է գերատեսչությունը։

Նշվում է, որ ենթադրյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ ինքնապաշտպանության առաքելություններ իրականացնելու և տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար՝ ավելի հզոր ինտեգրված ՀՕՊ համակարգի միջոցով։

Ուկրաինան ԱՄՆ-ից զենք է ստանում PURL ծրագրի շրջանակներում, որը ՆԱՏՕ-ի նախաձեռնություն է, որը նպատակ ունի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնել եվրոպական երկրների միջոցներով։

Financial Times-ը նշել էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին Միացյալ Նահանգները զգուշացրել է Եվրոպային, որ կհետաձգի զենքի, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից օգտագործվող զինամթերքի մատակարարումները։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը մայիսի 19-ին հայտարարել էր, որ PURL ծրագրի շրջանակում մատակարարումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment