Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ռոբերտ Ադերհոլթի հետ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ռոբերտ Ադերհոլթի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները, ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ երկու երկրների միջև գործընկերության զարգացման։