Գեղարքունիքում կայանված մեքենայում հղի կնոջ դի է հայտնաբերվել. ի՞նչ է պատմել ամուսինը

Բաժանորդագրվել

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևան– Սևան–Իջան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր են մեկնել իրավապահները։

Վարորդը իրավապահներին պատմել է, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և կինը նետվել է ավտոմեքենայից։

Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Leave a comment