Հրդեհ Լեռնապատ գյուղում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 21-ին` ժամը 12։35-ին, Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է տուն։

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ ժամը 15։30-ին։ Այրվել են տան մոտ 48 քմ հատվածը՝ գույքով և տանիքից մոտ 48 քմ հատված։

Leave a comment