Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել

Քաղաքականություն

21.05.2026 | 20:51

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ երկու անօդաչու թռչող սարքեր, հնարավոր է, խախտել են  երկրի օդային տարածքը, գրում է Current time-ը։

«ՆԱՏՕ-ի կործանիչներն արդեն օդում են և պատրաստ են ոչնչացնել դրանք։ Խնդրում եմ ձեզ, պաշտոնական նախազգուշացումը ստանալուց հետո նախազգուշական միջոցներ ձեռնարկել և ապաստան փնտրել անվտանգ վայրում»,- նշել է նա։

Լիտվայի Ուտենա շրջանում հայտարարվել է օդային  տագնապ՝ անօդաչու թռչող սարքի սպառնալիքի պատճառով: Բնակիչներին կոչ է արվել ապաստան գտնել և հետևել արտակարգ ծառայությունների աշխատանքին։

Բացի այդ, այսօր Լատվիայում երրորդ օրն անընդմեջ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Երկրի զինված ուժերը զգուշացրել են Լուձայի, Կրասլավայի և Ռեզեկնեի շրջաններում անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքի մասին։ Այսօր առնվազն մեկ անօդաչու թռչող սարք է մտել երկիր։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է Լատվիայի արևելքում՝ Բելառուս-Ռուսաստան սահմանի մոտ։

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինծառայողները դիտավորյալ ուկրաինական անօդաչու սարքերը վերաուղղում են Բալթյան երկրներ՝ օգտագործելով ռադիոէլեկտրոնային պայքարի  միջոցներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment