Բոլոր կարգալույծ եղած հոգևորականներին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկում․ Տեր Զարեհ

Բոլոր կարգալույծ եղած հոգևորականներին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկում՝ մայորի հաստիքով՝ 700 հազար դրամ աշխատավարձով. Այդ մասին հայտնել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումից հետո Պաշտպանության նախարարությունում այդ բացը լրացնելու համար այլընտրանքային ձև են գտել, և բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում, ըստ իմ տեղեկությունների՝ մայորի հաստիքի և 700 հազար դրամ աշխատավարձի խոստումով։ Հասել ենք այնտեղ, որ ՊՆ-ի ծախսերի հաշվին հովանավորում են եկեղեցահալած իրենց քաղաքական օրակարգը, մարդկան վճարած օրինական հարկերից կաշառք են տալիս՝ իբրև գնդերեցներ պաշտոններ առաջարկելով ՊՆ-ում։

«Կարևոր է իմանալ։ Փորձում են կաշառել հոգևորականներին։ Եթե այդպես չէ, թող հերքեն»,- նշել է նա։

Ավելին՝ տեսանյութում։

Leave a comment