Պուտինն ու Լուկաշենկոն տեսակապի միջոցով համատեղ միջուկային զորավարժություններ են անցկացրել

Բաժանորդագրվել

Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ միջուկային զորավարժությունները սկսել են մայիսի 19-ին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն տեսաուղերձով համատեղ վարժանք են անցկացրել, որոնց մասնակցել են միջուկային զենքի մարտական կիրառման և միջուկային ապահովման զորամասերը:

«Սա նման առաջին համատեղ վարժանքն է։ Բայց ըստ տարրերի և բաղադրիչների մեր գլխավոր շտաբները, պաշտպանության նախարարները այն անցկացնում են եռամսյակային կտրվածքով», – ասել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին, թե կարելի է արդյոք միջոցառումներն անվանել «ինչ-որ ազդանշան Եվրոպային և ՆԱՏՕ-ին»՝ պատասխանել է.

«Ցանկացած զորավարժություն բանակաշինության մաս է, ցանկացած զորավարժություն ազդանշան է»:

Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ միջուկային զորավարժությունները սկսել են մայիսի 19-ին, դրանք կտևեն մինչև մայիսի 21-ը: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին մասնակցում են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռավոր ավիացիայի հրամանատարությունը և Լենինգրադի ու Կենտրոնական ռազմական օկրուգների ուժերի մի մասը: Ներգրավվել են ավելի քան 64 հազար զինծառայող և ավելի քան 7,8 հազար միավոր ռազմական տեխնիկա։

Leave a comment