Ինչո՞ւ ձեր ընտանիքի 6 տղաները չեն ծառայել ՀՀ բանակում. Պապիկյանը՝ Կարապետյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ բանակում չծառայելու փաստին, ասել է. «Սամվել Կարապետյան, զարմիկդ կա՛մ հայերեն չի հասկանում, կա՛մ հասկանում է ու հատուկ մոլորեցնում հանրությանը»:

Նրա խոսքով՝ ինքը երեկ պարզ հարց էր տվել՝ ինչո՞ւ իրենց ընտանիքի 6 տղաները չեն ծառայել ՀՀ բանակում կամ, անհրաժեշտության դեպքում, ինչո՞ւ չեն մասնակցել երկրի պաշտպանությանը:

«Վայնասուն եք բարձրացրել, թե՝ ուզում են՝ մենք նահատակվենք։ Բազմոցից ընկնելիս չեն նահատակվում, ոչ էլ դղյակի մատույցներում են նահատակվում։ Դասալիքները չեն նահատակվում»,- շեշտել է նա։

Leave a comment