https://arm.sputniknews.ru/20261108/hhum-nvazagujn-sparvoghakan-zambjughi-arzheqy-2026ti-3rd-eramsjakum-pvoqrinch-nvazel-e-109060700.html
ՀՀ–ում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2026թ–ի 3–րդ եռամսյակում փոքր–ինչ նվազել է
ՀՀ–ում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2026թ–ի 3–րդ եռամսյակում փոքր–ինչ նվազել է
Sputnik Արմենիա
Հիմնականում էժանացել են բանջարեղենը, կարտոֆիլն ու կարագը, սակայն տավարի միսը շարունակում է թանկանալ։ 08.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-08T09:55+0400
2026-11-08T09:55+0400
2026-11-08T09:55+0400
սպառող
սպառողական զամբյուղ
հայաստան
թոշակ
թոշակառու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1593/34/15933432_0:0:3274:1842_1920x0_80_0_0_45fbab7255695526d96f37db6803b61c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2026 թվականի երրորդ եռամսյակում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված պարենային զամբյուղի արժեքը 47 465 դրամից նվազել է մինչև 45 995։ Համապատասխանաբար էժանացել է նաև նվազագույն սպառողական զամբյուղը, որը, բացի սննդամթերքից, ներառում է հագուստ, կոշիկ, դեղորայք, կոմունալ ծառայություններ և այլն։ Դրա արժեքը մոտ 87 810 դրամից նվազել է մինչև 85 090 դրամ։Ինչպես են փոխվել գները Հայաստանում 2026 թվականի հուլիսինԱռողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկվող զամբյուղից բացի ՀՀ վիճակագրական կոմիտեն հաշվարկում է նաև մեկ այլ զամբյուղ՝ տնային տնտեսությունների հարցումների հիման վրա, Համաշխարհային բանկի մեթոդներով։ Դրանում ներառված սննդամթերքի տեսականին ավելի փոքր է, հետևաբար դրա արժեքն էլ ավելի ցածր է (կառավարությունը կենսաթոշակները կամ նպաստները բարձրացնելիս հղում է անում հենց այս զամբյուղին)։ Դրա արժեքը նույնպես նվազել է՝ մոտ 36 820 դրամից դառնալով 33 190 դրամ։Ընդհանուր առմամբ, Հայաստանում վերջին վեց ամսվա ընթացքում սննդամթերքն էժանացել է 5,7%-ով, այդ թվում՝ նվազագույն զամբյուղում ներառված ապրանքները։ Մրգերն էժանացել են մոտ 2%-ով, բանջարեղենը՝ գրեթե 39%-ով, կարտոֆիլը՝ մոտ 22%-ով, կարագը՝ 8%-ով (վերջին դեպքում՝ համաշխարհային գների նվազման հետևանքով)։Ի՞նչ արժե կյանքը Հարավկովկասյան երկրների մայրաքաղաքներում. վիճակագրությունՎերջին վեց ամսվա ընթացքում զգալիորեն թանկացել է միայն միսը՝ 4,1%-ով, այդ թվում՝ տավարի միսը՝ գրեթե 9%-ով, ինչը պայմանավորված է հանրապետությունում անասնագլխաքանակի կրճատմամբ։ Նույն պատճառով 2025 թվականի երկրորդ կեսին տավարի միսը թանկացել էր 10%-ից մի փոքր ավելի։Համեմատության համար նշենք, որ Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտ 50 հազար դրամ՝ չհաշված հետվճարային գումարները, որոնց հաշվին այն կարող է հասնել 60 հազար դրամի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1593/34/15933432_0:0:2732:2048_1920x0_80_0_0_2ba9242e822923dcaa9eca28252549fc.jpg.webp
սպառող, սպառողական զամբյուղ, հայաստան, թոշակ, թոշակառու
սպառող, սպառողական զամբյուղ, հայաստան, թոշակ, թոշակառու
Հիմնականում էժանացել են բանջարեղենը, կարտոֆիլն ու կարագը, սակայն տավարի միսը շարունակում է թանկանալ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2026 թվականի երրորդ եռամսյակում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված պարենային զամբյուղի արժեքը 47 465 դրամից նվազել է մինչև 45 995։ Համապատասխանաբար էժանացել է նաև նվազագույն սպառողական զամբյուղը, որը, բացի սննդամթերքից, ներառում է հագուստ, կոշիկ, դեղորայք, կոմունալ ծառայություններ և այլն։ Դրա արժեքը մոտ 87 810 դրամից նվազել է մինչև 85 090 դրամ։
Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկվող զամբյուղից բացի ՀՀ վիճակագրական կոմիտեն հաշվարկում է նաև մեկ այլ զամբյուղ՝ տնային տնտեսությունների հարցումների հիման վրա, Համաշխարհային բանկի մեթոդներով։ Դրանում ներառված սննդամթերքի տեսականին ավելի փոքր է, հետևաբար դրա արժեքն էլ ավելի ցածր է (կառավարությունը կենսաթոշակները կամ նպաստները բարձրացնելիս հղում է անում հենց այս զամբյուղին)։ Դրա արժեքը նույնպես նվազել է՝ մոտ 36 820 դրամից դառնալով 33 190 դրամ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում վերջին վեց ամսվա ընթացքում սննդամթերքն էժանացել է 5,7%-ով, այդ թվում՝ նվազագույն զամբյուղում ներառված ապրանքները։ Մրգերն էժանացել են մոտ 2%-ով, բանջարեղենը՝ գրեթե 39%-ով, կարտոֆիլը՝ մոտ 22%-ով, կարագը՝ 8%-ով (վերջին դեպքում՝ համաշխարհային գների նվազման հետևանքով)։
Վերջին վեց ամսվա ընթացքում զգալիորեն թանկացել է միայն միսը՝ 4,1%-ով, այդ թվում՝ տավարի միսը՝ գրեթե 9%-ով, ինչը պայմանավորված է հանրապետությունում անասնագլխաքանակի կրճատմամբ։ Նույն պատճառով 2025 թվականի երկրորդ կեսին տավարի միսը թանկացել էր 10%-ից մի փոքր ավելի։
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտ 50 հազար դրամ՝ չհաշված հետվճարային գումարները, որոնց հաշվին այն կարող է հասնել 60 հազար դրամի։