Լուրերը, որ չինական բանակը մարզում է ռուս զինվորականների, կեղծ են․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլը մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները այն մասին, որ Չինաստանում ռուս զինվորականները գաղտնի պատրաստություն են անցնում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս տեղեկատվությունը կեղծ է անվանել։
Նա հայտարարել է, որ «թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների թերթերը մեծ քանակությամբ կեղծ տեղեկատվություն են հրապարակում»։

Կրեմլի խոսնակը կոչ է արել նման հաղորդագրությունները «չափավորությամբ» ընդունել։

Ըստ Die Welt-ի՝ չինական բանակը, իբր, գաղտնի կերպով պատրաստում է ռուս զինվորներին՝ Ուկրաինայի պատերազմական գոտում հետագա տեղակայման համար։ Տեղեկատվության աղբյուրը, ըստ հրատարակության, եվրոպական հետախուզական կենտրոնների գաղտնի փաստաթղթերն են եղել։

Leave a comment