ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
ՌԴ-ից հասկացնում են Փաշինյանին՝ խելքդ գլուխդ հավաքի, մեծ պետության հետ չի կարելի այսպես վարվել։ Այս մասին Ապարանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մի քանի ամիս է հասկացնում են, ասում են՝ խելքդ հավաքի, չի կարելի մեծ պետության հետ այսպես վարվել: Ես փորձում եմ այս վերջին ամիսը հուշել, որ մի արեք, մեր ժողովրդին վնաս եք հասցնելու։ Արդեն բանը բանից անցել է»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով, Ռուսաստանը ասում է հետևյալը․ «Դու ուզում ես ախպերանաս մեր թշնամիների հետ, դու ի՞նչ ես ինձանից սպասում, ես քեզ դադարելու եմ դիտել որպես բարեկամ երկիր, ասում է՝ դիտելու եմ ձեր հայ ժողովրդին որպես բարեկամ ժողովրդի, բայց դուք երկիրը սարքում եք ոչ բարեկամ երկիր: Ես զարմանում եմ, որ դա նույնիսկ հարցեր է առաջացնում»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ