Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Concordia»-ի համահիմնադիր և խորհրդի նախագահ Նիկոլաս Լոգոթետիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Concordia-ի հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հետագա ընդլայնման, Concordia-ն Հայաստանում որպես համագործակցության և երկխոսության հարթակ առաջխաղացնելու հնարավորություններին։
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն 2026» նախաձեռնությանը ներգրավվելու և մասնակցության համար։
Իր հերթին, Նիկոլաս Լոգոթետիսը վերահաստատել է պատրաստակամությունը՝ համագործակցությունը շարունակելու և այն նոր ուղղություններով զարգացնելու առնչությամբ։