Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։
«Նախագահ Էմանուել Մակրոնն այսօր զանգահարել է ինձ։ Մեր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընթացները»,- այս մասին նշված է նախագահի սոցիալական ցանցերում։