Մերցը առաջարկել է Ուկրաինային տրամադրել «ասոցացված անդամի» կարգավիճակ ԵՄ-ում․ DPA

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Ուկրաինային տրամադրել Եվրոպական Միության «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ, որը թույլ կտա երկրի ներկայացուցիչներին մասնակցել դաշինքի կառավարման ինստիտուտներին առանց քվեարկության իրավունքի:

Այս մասին հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով կանցլերի՝ ԵՄ ղեկավարությանը ուղղված նամակին։

Գործակալությունը գրում է, որ Մերցը այս քայլը հիմնավորել է՝ նշելով երկրի արևելքում մարտական ​​գործողությունների հետևանքով առաջացած հատուկ իրավիճակը, ինչպես նաև Կիևի ինտեգրման շուրջ բանակցություններում «նշանակալի առաջընթացը»:

Leave a comment