Ադրբեջանի պետական կառույցների ներգրավմամբ Նախիջևանում կազմակերպվելու է «փառատոն-համաժողով» հորինովի «Արևմտյան Ադրբեջան» իբր «վերադարձ»-ի վերաբերյալ. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ։

Մի կողմ թողնելով ամեն ինչ, տգիտության, ծավալապաշտության և հայատյացության այս հերթական «խրախճանքի» պաստառը, սակայն, ինքնին խոսուն է։

Հայաստանի Հանրապետության տարածքում չկարողանալով գտնել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թողած մշակութային հետքի որևէ խորհրդանիշ, քանզի այդպիսի նշանակալի հետք, ըստ էության, չի էլ կարող լինել, պաստառի վրա պատկերված են վաչկատուն ցեղերին բնորոշ թաղեվրանններ՝ «յուրդեր» միայն։

Սա է եղել հինավուրց քաղաքակրթական Հայաստանի սրբազան հողը գաղութացրած և այստեղ զրոյական մշակութային հետք թողած բարբարոսների «քաղաքակրթական» միակ ներդրումը՝ դրանց միայն ավեր և հետընթաց բերած ամոթալի ներկայության ողջ ժամանակահատվածի ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment