ՀՀ ԱԳ նախարարը բացառել է ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկումն առանց Երևանի ներկայացրած հայտի

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, ասել է Միրզոյանը


ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել, հետևաբար, չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել։


Այսպես է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Aysor.am-ին մեկնաբանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ։


Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը պատասխանեց. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չի այսօր»։


Մինչև Երևանի կողմից հետագա կուրսի հստակեցումը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցումը Միրզոյանն անհնարին է անվանել։


«Չի կարող այդպիսի բան լինել։ Դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»,-ասել է նա։


Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում «ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, եթե որոշի գնալ այդ քայլին»։ Նա հիշեցրել էր, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։


 


 

Leave a comment