Համաշխարհային շուկայում նավթի գները կրկին աճ են գրանցել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,55 դոլարով կամ 0,52%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 105,57 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում Brent-ը նվազել էր 6,26 դոլարով կամ 5,63%-ով՝ կազմելով 105,02 դոլար մեկ բարելի դիմաց։
Միաժամանակ Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0,63 դոլարով կամ 0,64%-ով՝ հասնելով 98,89 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում WTI-ի գինը նվազել էր 5,89 դոլարով կամ 5,66%-ով՝ կազմելով 98,26 դոլար մեկ բարելի դիմաց։