ՌԴ ռազմավարական հրթիռային համակարգեր են տեղակայվել միջուկային ուժերի վարժանքների շրջանակներում (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հրթիռային համակարգեր են տեղակայվել դաշտային կետերում, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ նշելով միջուկային ուժերի վարժանքների մասին։

​- Ռուսական միջուկային սուզանավերը՝ բալիստիկ հրթիռներով, մեկնել են ռազմածովային հրաձգարաններ։

– Ավիացիան վարժանքներ է անցկացնում «Կինժալ» հրթիռները հատուկ մարտագլխիկներով հագեցնելու և պարեկային առաքելություններ իրականացնելու համար։

– Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիան, Լենինգրադի և Կենտրոնական ռազմական օկրուգները վարժանքներ են անցկացրել հրթիռների արձակման նախապատրաստման համար։

Leave a comment